Չիլինգարյանները նախկինում ևս բազմիցս տոհմական հավաքներ էին կազմակրպել տարբեր վայրերում, սակայն առաջին պաշտոնական <<Տոհմի օր>> միջոցառումը տեղի ունեցավ 2012թ. հունիսի 23-ին Ջրվեժի «Այգ» ռեստորանային համալիրում: Այն հետագայում դարձավ ավանդական և Չիլինգարյան ազգանունը ընդունողների համար յուրահատուկ խորհուրդ է պարունակում:
29 հունիսի, 2013
«Տոհմի օրվա» երկրորդ տոնակատարությունը նշվեց Լոռվա Վարդաբլուր գյուղում:
28 հունիս, 2015
Տոհմի օրվա երրորդ տոնակատարությունը նշվեց Տավուշի մարզի Ջուջևան գյուղում:
20 օգոստոս, 2016
Տոհմի օրվա չորրորդ տոնակատարությունը նշվեց Դիլիջանում:
25 հունիս, 2017
Տոհմի օրվա արդեն ավանդական դարձած միջոցառումը նշվեց Քարինջում /Լոռվա մարզ/:
23 հունիս, 2018թ.
Տավուշի մարզի Նավուր գյուղում տեղի ունեցավ տոհմի օր ավանդական միջոցառումը /հիշատակում զորավար Անդրանիկի արձանի մոտ, տոհմակիցների խմբակային կնունքի ծեսի կատարում Մայր Մարիամ մատուռում/:
22 հունիս, 2019
Չարենցավանում տեղի ունեցավ տոհմի օր ավանդական միջոցառումը: Այն սկսվեց ,,Գանգրահեր տղայի,, արձանի մոտ տարիներ առաջ մարշալ Բաղրամյանի և այլ նշանավոր անձանց կողմից եղևնիների տնկելու ցուցանակի տեղադրմամբ, շարունակվեց էքսկուրսիայով Բջնիի Պահլավունիների ամրոց և եզրափակվեց ճաշկերույթով ,,Մակու,, ռեստորանում:
2020 թվականին <<Տոհմի օր>> ավանդական միջոցառումը նախատեսվում է նշել Արցախում, Քարվաճառ քաղաքում: