Տոհմի օր

Չիլինգարյանները նախկինում ևս բազմիցս տոհմական հավաքներ էին կազմակրպել տարբեր վայրերում, սակայն առաջին պաշտոնական <<Տոհմի օր>> միջոցառումը տեղի ունեցավ 2012թ. հունիսի 23-ին  Ջրվեժի «Այգ» ռեստորանային համալիրում: Այն հետագայում դարձավ ավանդական և Չիլինգարյան ազգանունը ընդունողների համար յուրահատուկ խորհուրդ է պարունակում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

29 հունիսի, 2013

«Տոհմի օրվա» երկրորդ տոնակատարությունը նշվեց Լոռվա Վարդաբլուր գյուղում:

 

28 հունիս, 2015

Տոհմի օրվա երրորդ տոնակատարությունը նշվեց Տավուշի մարզի Ջուջևան գյուղում:

 

20 օգոստոս, 2016

Տոհմի օրվա չորրորդ տոնակատարությունը նշվեց Դիլիջանում:

Տոհմի օր Դիլիջան մաս 1-ին

Տոհմի օր Դիլիջան մաս 2-րդ

Տոհմի օր Դիլիջան մաս 3-րդ

Տոհմի օր Դիլիջան մաս 4-րդ

Տոհմի օր Դիլիջան մաս 5-րդ

 

25 հունիս, 2017

Տոհմի օրվա արդեն ավանդական դարձած միջոցառումը նշվեց Քարինջում /Լոռվա մարզ/:

 

23 հունիս, 2018թ.

Տավուշի մարզի Նավուր գյուղում տեղի ունեցավ տոհմի օր ավանդական միջոցառումը /հիշատակում զորավար Անդրանիկի արձանի մոտ, տոհմակիցների խմբակային կնունքի ծեսի կատարում Մայր Մարիամ մատուռում/:

 

 

 

22 հունիս, 2019

Չարենցավանում տեղի ունեցավ տոհմի օր ավանդական միջոցառումը: Այն սկսվեց ,,Գանգրահեր տղայի,, արձանի մոտ տարիներ առաջ մարշալ Բաղրամյանի և այլ նշանավոր անձանց կողմից եղևնիների տնկելու ցուցանակի տեղադրմամբ, շարունակվեց էքսկուրսիայով Բջնիի Պահլավունիների ամրոց և եզրափակվեց ճաշկերույթով ,,Մակու,, ռեստորանում:

2020 թվականին <<Տոհմի օր>> ավանդական միջոցառումը նախատեսվում է նշել Արցախում, Քարվաճառ քաղաքում:

 

 

 

 

 

 

=
/