Ընդհանուր ժողով

14 նոյեմբերի, 2010թ.

«Առնո Բաբաջանյան» սրահում տեղի ունեցավ <<Չիլինգարյան/Մամիկոնյան/ տոհմ>> ՊԱՀԿ-ի առաջին ընդհանուր ժողովը: Կազմակերպության նախագահ ընտրվեց Մելս Չիլինգարյանը (Վանք), պատվավոր նախագահ ընտրվեց Էդվարդ Սարգսյանը (Վարդաբլուր): ՊԱՀԿ գործադիր տնօրեն նշանակվեց Աշոտ Չիլինգարյանը (Բերդ): Ընտրված 33 ավագանու անդամները հրավիրեցին ավագանիների խորհրդի անդրանիկ նիստը:

 

 

 

 

10 նոյեմբերի, 2012թ.

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հրավիրվեց կազմակերպության երկրորդ ընդհանուր ժողովը:Նույն օրը հրավիրված ավագների խորհրդի նիստում Արտակ Չիլինգարյանը(Արծվաշեն) նշանակվեց, որպես ՊԱՀԿ գործադիր տնօրեն

 

 

 

21 հունիսի, 2014թ.

Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր-թանգարանի դահլիճում տեղի ունեցավ  ՊԱՀԿ երրորդ ընդհանուր ժողովը: Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր-թանգարանում բացվեց Չիլինգարյանների տոհմական թեմատիկ մշտական ցուցադրության և ստեղծագործող Չիլինգարյանների գեղարվեստական գործերի ժամանակավոր ցուցահանդեսը: Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում անցակցվեց «Զինագործ դարբնի օր» առաջին տոնակատարությունը

/