Մեր պատմությունը

 

«ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ(ՄԱՄԻԿՈՆՅԱՆ) ՏՈՀՄ» ՊԱՏՄԱԱԶԳԱԳՐԱԿԱՆ ՀԿ

«Չիլինգարյան /Մամիկոնյան/տոհմ» – պատմաազգագրական հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 2010 թվականի հունիսին 25-ին` նախաձեռնող խմբի կողմից: Նույն թվականի նոյեմբերի 14-ին տեղի ունեցավ կազմակերպության առաջին ընդհանուր ժողովը:

ՀԿ-ի ստեղծմանը նախորդել են Չիլինգարյան/Մամիկոնյան/ տոհմի ուսումնասիրման հսկայածավալ հետազոտական և բանահավաք աշխատանքներ,որոնք հավաքագրվել, մշակվել են Էդվարդ Սարգսյանի “Մամիկոնյան – Չիլինգարյան տոհմ” փաստատարեգրական գրքում:

Հավաքագրված տեղեկությունների հիման վրա հեղինակը 1976 – 1980 թվականների ընթացքում կազմել է Մամիկոնյանների – Չիլինգարյանների 400 տարվա տոհմածառը: Այն ամփոփում է մոտ 3000 ազգակիցների շարունակական կառուցվածքը, սկսած 1650 թվականից: Ներկայումս շարունակվում են ուսումնասիրությունները ծառի արմատներին հասնելու ուղղությամբ, ինչպես նաև նորագույն սերունդների ճյուղերի լրացման աշխատանքները: Տոհմածառը ընդգրկում է նաև տոհմակիցների պատմական հայտնի միգրացիաները: 2010թ. ավարտին կազմակերպությունը իր շուրջը միավորել է 3250 անդամներ:

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ և ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

Մեր կազմակերպության նպատակներն են.

– Հախմբել ամբողջ աշխարհի` ներառյալ ազգանունը փոխած Չիլինգարյաններին:

– Ուսումնասիրել տոհմի պատմությունը, փորձել հասնել տոհմածառի արմատներին:

– Կառուցել տոհմածառի բացակայող ճյուղերը:

– Իրականացնել տարբեր տիպի ծրագրեր, նախաձեռնություններ, մտահղացումներ տոհմակիցների միջև մշտական կապի հաստատման , մշակույթային արժեքների պահպանման, մատաղ սերնդիհայեցի դաստիարակման, տաղանդավոր երեխաների աջակցման, տոհմի մեծերի մեծարման, տոհմակիցների համար բարեկեցիկ ապագայի հիմքեր ստեղծելու ուղղությամբ:

– Ծավալել հայանպաստ և հայրենանպաստ գործունեություն` օգտագործելով Չիլինգարյան /Մամիկոնյան/ տոհմի ինչպես ընդհանրական, այնպես էլ առանձին անդամների մտավոր, հոգևոր և նյութական ներուժը:

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՈՒՆԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ- ունի զինանշան և դրոշ:

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒԸ գոյանում է անդամավճարներից, նվիրատվություններից, նվիրաբերումներից և այլն: 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒԸ գոյանում է անդամավճարներից, նվիրատվություններից, նվիրաբերումներից և այլն:

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ Է ինչպես ՀՀ պետական և ոչ պետական մարմինների, տեղական, միջազգային և արտասահմանյան կազմակերպությունների այնպես էլ անհատների հետ:

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑ Է բոլոր տոհմակիցների համար:

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԿԱՄ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ յուրաքանչյուր ոք, ով համակրում է Չիլինգարյան/Մամիկոնյան/ տոհմին և աջակցում կազմակերպության նպատակների ու խնդիրների իրականացմանը:                                                                         

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՈՒՆԻ 13 ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ և ԱՐՑԱԽՈՒՄ

Նավուր-Բերդ, Ճամբարակ, Ջուջևան-Նոյեմբերյան, Քարինջ-Մարց/ՄոտկորաՁոր-Թումանյան/, Վանաձոր, Վարդաբլուր-Ստեփանավան, Դիլիջան, Չարենցավան, Հրազդան, Վանք/ԼՂՀ/, Ստեփանակերտ/ԼՂՀ/, Աբովյան Երևան/Տավուշցիներ, Արծվաշենցիներ, Դաշքեսանցիներ, Գետաշենցիներ, Վարդաբլուրցիներ, Արևմտյան Հայաստանից գաղթածներ և այլ վայրերից եկածներ/:

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ՍՏԵՂԾԵԼ` առանձնացված ստորաբաժանումներ ` մասնաճյուղեր և ներկայացուցչություններ այլ երկրներում:

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ. կազմակերպվում են միջչիլինգարյանական տարբեր, հավաքներ, տոնահանդեսներ, ինչպես նաև մասնագիտական, մշակույթային, պատմահասարակական, պատմաազգագրական, ճանաչողական և այլ ֆորումներ: 

 

 

ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ ՏՈՀՄԻ ՓՈԽԱԾ ԱԶԳԱՆՈՒՆՆԵՐՆ ԵՆ`


 

Սարգսյան Բասենցյան Խաչատրյան Բադալյան Տեր-Գրիգորյան Պետրոսյան Հովհաննիսյան Առաքելյան Հայրապետյան Դանիելյան Ղազարյան

 

 Վարդանյան Գալստյան Հովադեղյան Ադամյան Տեր-Պողոսյան Չատինյան Աղասյան Ասատրյան Բաղդասարյան Անանյան Օհանջանյան Մկրտումյան

 

Համբարձումյան Ավանեսյան Հարությունյան Հովսեփյան Աբրահամյան Դավթյան Մկրտչյան Սահակյան Գրիգորյան Դավիդյան Դարբինյան և այլն..


 Ինչպես նաև Չիլինգարյան ազգանվան բոլոր փոխակերպումները` Չիլինգիրյան , Չիլինկիրյան, Տչիլինգարյան, Չիլինգարով, Չիլինգարիդի, Չիլինգարիշվիլի և այլն:

/