Մեր մասին

Կազմակերպության հիմնադրմանը նախորդել է գիտահետազոտական հսկայական աշխատանք՝ տոհմի պատմության մասին տեղեկատվության հավաքագրում, նրա անդամների ճակատագրերի, ընտանիքների պատմությունների, Մամիկոնյանների սերունդների ներկայիս տեղաբաշխման, նրանց հստակ քանակը ճշտելու համար։ Այդ ուղղությամբ մեծ աշխատանք է կատարել ԱՄՆ Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր, քիմիական գիտությունների թեկնածու Էդվարդ Սարգսյանը...

 
Տեսնել ավելին...
Մեր պատմությունը

 

 

«ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ(ՄԱՄԻԿՈՆՅԱՆ) ՏՈՀՄ» ՊԱՏՄԱԱԶԳԱԳՐԱԿԱՆ ՀԿ 

 

«Չիլինգարյան /Մամիկոնյան/տոհմ» – պատմաազգագրական հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 2010 թվականի հունիսին 25-ին` նախաձեռնող խմբի կողմից: Նույն թվականի նոյեմբերի 14-ին տեղի ունեցավ կազմակերպության առաջին ընդհանուր ժողովը:

ՀԿ-ի ստեղծմանը նախորդել են Չիլինգարյան/Մամիկոնյան/ տոհմի ուսումնասիրման հսկայածավալ հետազոտական և բանահավաք աշխատանքներ,որոնք հավաքագրվել, մշակվել են Էդվարդ Սարգսյանի “Մամիկոնյան – Չիլինգարյան տոհմ” փաստատարեգրական գրքում:

Հավաքագրված տեղեկությունների հիման վրա հեղինակը 1976 – 1980 թվականների ընթացքում կազմել է Մամիկոնյանների – Չիլինգարյանների 400 տարվա տոհմածառը: Այն ամփոփում է մոտ 3000 ազգակիցների շարունակական կառուցվածքը, սկսած 1650 թվականից: Ներկայումս շարունակվում են ուսումնասիրությունները ծառի արմատներին հասնելու ուղղությամբ, ինչպես նաև նորագույն սերունդների ճյուղերի լրացման աշխատանքները: Տոհմածառը ընդգրկում է նաև տոհմակիցների պատմական հայտնի միգրացիաները: 2010թ. ավարտին կազմակերպությունը իր շուրջը միավորել է 3250 անդամներ:

 

 

 

Տեսնել ավելին...
Նորություններ
Չիլինգար Թերթ09/09/2020

Հարգելի տոհմակիցներ

Սիրով տեղեկացնում եմ, որ ս.թ. սեպտեմբերից կգօրծարկվի <<Չիլինգար>> տոհմական թերթը, որը կթարմացվի յուրաքանչյուր երեք ամիսը մեկ: Նրանք ովքեր կցանականան տոհմական կամ այլ մասնագիտական հետաքրքրական նորություններով կիսվեն` խնդրում ենք նյութերը ուղարկեն նշված հասցեով:

Շնորհակալություն

 

chilingar.org/tinymce/js/uploads/CHILINGAR TERT.pdf

Տեսնել ավելին...
Ռուբեն Սևակ18/02/2020

Հարգելի տոհմակիցներ

ՏԵղեկացնում ենք, որ Մայր Աթոռ Ս.Էջմիածնում նշվել է Ռուբեն Սևակի ծննդյան 135-ամյակը: 

Տեսանյութը դիտելու համար խնդրում ենք ներբեռնել ներքոնշյալ հղումը:

Ռուբեն Սևակ 135-ամյակ

 

Հարգելի տոհմակիցներ 

Ս.թ. փոտրվարի 15-ին, ժամը 16:00-ին, Էջմիածնի Ռուբեն Սևակի անվան թանգարանում տեղի կունենա Ռուբեն Սևակի ծննդյան 135 ամյակին նվիրված տոնական հանդես:

Ցանկացողները կարող են մասնակցել:

Հարգանքով`

 

 

<<Չիլիննգարյան/Մամիկոնյան/ տոհմ>> ՊԱՀԿ

 

 

 

 

Հարգելի տոհմակիցներ 

Ներքոնշյալ հղումով կարող եք ներբեռնել Հովհաննես Չիլինկիրյանին ուղղված ուղերձը:

ուղերձ Հովհանես Չիլինկիրյանին

 

 

 

 

Սիրով տեղեկացնում ենք, որ սույն թվականի փետրվարի 15-ին կլրանա մեր մեծանուն տոհմակից Ռուբեն Սևանի ծննդյան 135-րդ տարեդարձը: 
Մեր հանճարեղ տոհմակցի փառահեղ կյանքին, գործնեությանը և ողբերգական մահվան պատմությանը էլ ավելի լավ ծանոթանալու համար առաջարկում ենք այցելել Ռուբեն Սևակի տոհմի արժանի ժառանգորդ, նրա զարմիկ Հովհաննես Չիլինկիրյանի կողմից ստեղծված կայքը➡️ http://roupensevag.com/

 
 
 

 

Տեսնել ավելին...
Ավագանու խորհրդի նիստ10/02/2020

Արձանագրություն 25.01.2020թ.

ք.Երևան

«Չիլինգարյան /Մամիկոնյան/ Տոհմ” ՊԱՀԿ ավագների խորհրդի նիստի.

 «Չիլինգարյան /Մամիկոնյան/ Տոհմ» ՊԱՀԿ (Կազմակերպություն) ավագներիխորհուրդին մասնակցում էին 14 հոգի (քվորումն ապահովված էր, ցանկը կցվումէ): Կազմակերպության գործադիր տնօրեն Արթուր Չիլինգարյանը խորհրդի հաստատմանը ներկայացրեց նիստի օրակարգը, որի առնչությամբ խորհրդի անդամների կողմից ներկայացվեցին առաջարկություններ: Առաջարկությունների ներառմամբ Խորհրդի կողմից հաստատվեց նիստի օրակարգը (կցվում է): Հարցերի ըստ հերթականությամբ քննարկումների արդյունքում միաձայն քվեարկությամբ որոշվեց` 1. Յուրաքանչյուր երեք ամիսը մեկ գումարել Կազմակերպության Ավագների խորհրդի նիստ, որը հերթականությամբ պետք է տեղի ունենա որևէ տարածքում` ըստ Կազմակերպության կողմից հաստատված տարածքների հերթականության: 2. Ստեղվել հանձնաժովող, որը պետք զբաղվի էլեկտրոնային տոհմածառի ընդլայնմամբ, տարածքային ստորաբաժանումների հետ տարվող աշխատանքների բարելավմամբ, ինպես նաև լիազորություն տրվեցին հանձնաժողովին հարկ եղած դեպքում տարածքային ստորաբաժանման պատասխանատուի փոփոխման հարց բարձրացնել: Հանձնաժողովի անդամներն են` Ահարոն Չիլինգարյան, Սամվել Գրիգորյան, ԱրթուրՉիլինգարյան: 3. Ստեղծվել Կազմակերպության Օպերատիվ Շտաբ, որը պետք է զբաղվի կազմակերպության ընթացիկ գործունեությամբ, որին վերապահվեցին նաև ընթացիկ գործունեությանն առնչվող հարցերի դեպքում օպերատիվ որոշումների կայացման լիազորություններ` դրանց վերաբերյալ 
տեղեկատվությունը ՀԿ Նախագահին տրամադրելու հանձնարարությամբ: Շտաբի անդամներն են` Կարեն Առաքելան , Նորիկ Սարգսյան, ԱրտակՉիլինգարյան և Արթուր Չիլինգարյան: 4. Յուրաքանչյուր տարի, դեկտեմբեր ամսին կազմակերպել դրամահավաք ճաշկեույթ: 5. Անդամավճարների հետ կապված, 2020 փետրվար ամսից այսուհետև Ավագանու անդամները կվճարեն 3000 և ավել գումար, իսկ տոհմակիցները 500 դրամ:

Չիլինգարյան /Մամիկոնյան/Տոհմ” ՊԱՀԿ տնօրեն Արթուր Չիլինգարյան

25.01.2020թ.

Նիստի մասնակցածների ցանկ.

  1. Բադալյան Վազգեն Արշակի 2. Գրիգորյան Սամվել Ազատի 3. Սարգսյան Արմեն Ժորայի 4. Չիլինգարյան Ահարոն Հարությունի 5. Չիլինգարյան Արտաշես Արծրունի 6. Չիլինգարյան Սաղաթել Հենրիկի 7. Առաքելյան Կարեն 8. Ենոք Վարազդատի Չատինյան 9. Չիլինգարյան Առնո Մելսի 10. Սեյրան Արծրունի Չիլինգարյան 11. Սարգսյան Նորիկ Գևորգի 13. Չիլինգարյան Արթուր 14. Չիլինգարյան Անդրեաս 15. Մելս Չիլինգարյան

 

Տեսնել ավելին...
/